Գնդեվազում ծեծկռտուք է եղել հանքի շահագործման դեմերի ու կողմերի միջև

Գնդեվազում ծեծկռտուք է եղել հանքի շահագործման դեմերի ու կողմերի միջև

Օգոստոսի 25-ին, ժամը 3․55 -ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը տեղի է ունեցել Գնդեվազ գյուղում ծեծկռտուք, մեկ անձ՝ ականջի վերքով, մեկն էլ ձախ ակնակապիճի պատռվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Հրապարակին» այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել հանքը շահոգործողների կողմնակիցների ու դեմերի միջև։ Վերջիններս եղել են երեք հոգով։ 

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալված է։