Հնարավոր է դառնում հասկանալ, թե որ խնդիրն էր ընդդիմադիրների համար սկզբունքային

Հնարավոր է դառնում հասկանալ, թե որ խնդիրն էր ընդդիմադիրների համար սկզբունքային

Սկուտեղի սպասումը և առանց պայքարի պարտությունը

Արթուր Ղազինյանի թեկնածությունը Անդրանիկ Քոչարյանի տեղակալի պաշտոնում 15 անգամ առաջադրած ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դեռևս չեն նախաձեռնում ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն այն պատճառաբանությամբ, որ վստահ չեն, որ ՔՊ-ի պատգամավորներից մի քանիսը կմիանան այդ նախաձեռնությանը։ Հիմա հնարավոր է դառնում հասկանալ, թե որ խնդիրն էր իրենց համար այդ աստիճան սկզբունքային և կարևոր. Արթուր Ղազինյանին Անդրանիկ Քոչարյանի տեղակալ դարձնելը, թե Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելը։

Հուսամ մոտ ապագայում նրանք կվերանայեն իրենց դիրքորոշումը և առիթ չեն տա մեզ այդ ուղղությամբ համակարգված աշխատանք սկսելու համար։
Հ.Գ.1. Արթուր Ղազինյանն այդպես էլ չի ընտրվել Անդրանիկ Քոչարյանի տեղակալ, ավելին, դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից և վայր է դրել պատգամավորական մանդատը։
Հ.Գ.2. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել Հանրապետության նախագահի թափուր պաշտոնի համար` հնարավորություն տալով ՔՊ-ի թեկնածուին հարթ, սահուն և անխոչընդոտ ընտրվելու համար։
Հ.Գ.3. Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու Դիմադրություն շարժման պայքարի արդյունքում` ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահների պաշտոններից հեռացվել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը և Արմեն Գեւորգյանը (վերջինս հրաժարական է տվել):

Էդգար Ղազարյան