Իմ վստահորդին շուրջ 2 ժամ է՝ տարել են ոստիկանություն, թույլ չեն տալիս ներս մտնեմ. փաստաբան
«Շուրջ 2 ժամ առաջ իմ վստահորդին՝ Կարեն Հախվերդյանին, բերման են ենթարկել քրեական ոստիկանություն, և շուրջ 1 ժամ ես կանգնած եմ քրեական ոստիկանության մուտքի դիմաց, ու ինձ թույլ չեն տալիս ներս մտնել և իրականացնել իմ վստահորդի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքը։ Ինձ միաժամանակ թույլ չեն տալիս կապ հաստատել վստահորդիս հետ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ «Փաստինֆոն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:
Ըստ հրապարակման՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն։
Կարծիքներ