Երևանի նոր ավտոբուսները թեթև վթարի դեպքում «ճզմվում են» (լուսանկարներ)

Երևանի նոր ավտոբուսները թեթև վթարի դեպքում «ճզմվում են» (լուսանկարներ)

Նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրեց նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուսներ։ 

Պարզվում է՝ արտաքինից աչքին հաճելի այս ավտոբուսներն այդքան էլ ամուր չեն։ Վերջերս համացանցում հայտնվում են լուսանկարներ, որտեղ թեթև վթարի դեպում նոր ավտոբուսները շարքից դուրս են գալիս։

Օրեր առաջ նոր ավտոբուսներից մեկի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ավտոբուսը վնասվել է, եւ լուսանկարներից տպավորություն է, թե նոր ավտոբուսները կարծես թղթից լինեն։