Չեմ իմացել, որ աղջիկս ռեժիմով բացակայում է

Չեմ իմացել, որ աղջիկս ռեժիմով բացակայում է

Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել։ Մասնավորապես, Գասպարյանի դուստրը հոր և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով տարբեր տարիների տարբեր պաշտոնների է նշանակվել ոստիկանությունում։ Սակայն, ըստ դատախազության, մինչև պաշտոնավարման ավարտը նա ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել։ Մասնավորապես, Գասպարյանի դուստրը հոր և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով տարբեր տարիների տարբեր պաշտոնների է նշանակվել ոստիկանությունում։ Սակայն, ըստ դատախազության, մինչև պաշտոնավարման ավարտը նա ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: 

««Իմ աղջիկը իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»,- քիչ առաջ վերոնշյալի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։