Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները. Ն. Զոհրաբյան

Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները. Ն. Զոհրաբյան

Արցախի իշխանությունները Բերձորի եւ Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։
Ստեղծված օպերատիվ շտաբը զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։
Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։
Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։
Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթեւ սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։
Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։
Որովհետեւ դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը։

 Նաիրա Զոհրաբյան