Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը. Իրանի դեսպան

Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը. Իրանի դեսպան

Իրանը դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև միջազգային սահմանների փոփոխություններին։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը: Անհրաժեշտ է հարգել երկրների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իհարկե ողջունում ենք տրանսպորտային շրջափակումների վերացումը և սահմանների բացումը, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է նա: