Կամ ես կլինեմ Անույշի էրիկը կամ Անույշը էրիկ չի ունենա․․․ 

Կամ ես կլինեմ Անույշի էրիկը կամ Անույշը էրիկ չի ունենա․․․ 

2018- ի կռիվը, որ իմանաք ինչի համար էր, կայլայվեք։ Գիտեմ, որ նախկինի նման  չեք ասի, թե դա կռիվ չէր, այլ թավշյա հեղափոխություն էր։ Էլ չեք ասի, որ «փրկիչը» եկավ, որպեսզի հայրենիքն ազատի կոռուպցիայի քաղցկեղածին բջիջներից։ «Փրկիչը» եկավ, որ երկիրն ազատի մարդակերներից։ Կարծում եմ այսօր, քան երբևէ բոլորիդ պարզ է, թե ինչու՞ եկավ «փրկիչը»։ Ես մի փոքրիկ ու դիպուկ օրինակով կփորձեմ ընդհանրացնել մեր ընդհանուր պատկերացումը։ 
Նիկոլ Փաշինյանը Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության Կիպարն է։  Կիպարը ցանկանում էր տիրանալ Պաղտասար աղբոր կնոջը։  Փաշինյանի համար հայրենիքը նույն նշանակությունն ունի, ինչ Կիպարի համար Բաղտասար աղբոր կինը՝ Անույշը։ Նա հայրենիքի հանդեպ «սերը»  հասցրեց վեց տարվա մեջ ապացուցել։ Կիպարը Բաղտասարի կնոջը՝ Անույշին ասում է․ 
«Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղ-
տասար աղբարին տված է զքեզ... Պաղտասարն հափշտակիչ մ’է այս-
օր, ավազակ մ’է, որ հափշտակած է զքեզ, որ իմս ես...»
Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ է մոտեցել հայրենիքին․
«Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը  Սերժ Սարրգսյանին
տված է զքեզ... Սերժը  հափշտակիչ մ’է այս-
օր, ավազակ մ’է, որ հափշտակած է զքեզ, որ իմս ես...»։ 
Նա նույնացրել է հայրենիքը Անույշի հետ,  որը նրա համար զուտ վայելքի ու զվարճանքի նյութ էր․․․ Նաև՝ հարստության աղբյուր։ Կիպարն էլ Անույշի համար զինքը կոտորում էր, ինչպես Նիկոլը՝ վարչապետի աթոռի համար՝ կամ ես պիտի լինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Կիպարն էլ ասում էր՝ կամ ես կլինեմ Անույշի էրիկը կամ Անույշը էրիկ չի ունենա։