Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա կառավարության գործունեության վրա

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա կառավարության գործունեության վրա

Ընդդիմությունը խոստանում է աշխուժանալ։ Ի պատասխան դրա հասարակության հոգնած մի հատված ծանակում է նրան, հիշեցնում աշխուժացման ձախողված փորձերը, փողոցային զուր երթերը։ Մի խոսքով՝ թերահավատ են և իրավունք ունեն։ Սակայն ընդդիմության առաջնորդներին ուղղված վիրավորական ու գռեհիկ խոսքը հիմք է կարծելու, որ այդպիսիք չեն էլ ցանկանում, որ ընդդիմությունը աշխուժանա, նոր գաղափարներ, ծրագրեր առաջ բերի, գործուն քայլերի դիմի ... 

Ես, դիցուք, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա կառավարության գործունեության, մասնավորապես հարկերի հավաքագրման և ծախսման վրա։ Կառավարությունը գործում է սանձարձակ, Խորհրդարանական անդուլ վերահսկողության տակ պետք է առնել ոչ միայն հանրային միջոցների տնօրինումը, այլև անվտանգային և պաշտպանական քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական (թուրքական) բանակցությունները, դաշնակիցների հետ փոխհարաբերությունները։

Արա Սահակյան