Քվենտին Տարանտինոն հաստատել է, որ հեռանում է կինոյից

Քվենտին Տարանտինոն հաստատել է, որ հեռանում է կինոյից

58-ամյա ամերիկացի ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն հաստատել է հերթական անգամ, որ նպատակ ունի հեռանալ կինոյից՝ թողնել ռեժիսուրան եւ գնալ թոշակի։ Այս մասին նա հայտարարել է HBO Real Time with Bill Maher-ի եթերում, որից մի հատված հրապարակվել է յութուբյան տեսահոսթինգային ցանցում։ Դա, ըստ Տարանտինոյի, տեղի կունենա այն բանից հետո, երբ նա թողարկի իր հոբելյանական տասներորդ կինոժապավենը։ Թե ինչ կինոնկար է այն լինելու, դեռեւս հայտնի չէ։ Տարանտինոն այլ մանրամասներ չի բացահայտել։