Պետք լինի՝ մինչեւ գիշեր կմնանք այստեղ, պիտի հանդիպենք Փաշինյանին

Պետք լինի՝ մինչեւ գիշեր կմնանք այստեղ, պիտի հանդիպենք Փաշինյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այս պահին կրկին կառավարության շենքի դիմաց են, նրանք երեկ չեն հանդիպել Փաշինյանի հետ, պահանջում են, որ այսօր հանդիպում կազմակերպվի։

Ծնողների խոսքով՝ միակ ելքը մնացել է կառավարության շենքի դիմաց հավաքվելը, այլապես մտավախություն կա, որ իրենց այդպես էլ հերթը չի հասնի։

Մենք տեղեկացանք, որ կառավարության շենքում այս պահին ծնողներին ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, վերջինս փոխանցել է, որ վարչապետի հանձնարարականով այս հարցի լուծման համար այսօրվանից ավելի մեծ ուժեր են ներգրավվել։

«Մենք իրենց ներսում փոխանցել ենք արդեն, որ այստեղից ոչ մի տեղ չենք գնալու մինչեւ վարչապետին չհանդիպենք։ Պետք լինի մինչեւ գիշեր կմնանք այստեղ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։