Գերմանացի նախարարն իր ուկրաինացի գործընկերոջը տանկ-խաղալիք է նվիրել

Գերմանացի նախարարն իր ուկրաինացի գործընկերոջը տանկ-խաղալիք է նվիրել

Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիև կատարած այցի ժամանակ։

«Առանց վարանելու և առանց փոխզիջումների, աշխարհն առանց Պուտինի ավելի լավը կլիներ»,- հավելել է Պիստորիուսը։

Փետրվարի 7-ի երեկոյան Պիստորիուսը չհայտարարված այց է կատարել Կիև, որտեղ բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ Պիստորիուսը Ռեզնիկովին նվիրել է Leopard 2 տանկի խաղալիք մոդել՝ նշելով, որ Կիևն ապագայում ավելի շատ նման տանկեր կստանա։