Հիվանդ, ոչ առողջ հասարակություն ունենք․ Մայլիլյան

Հիվանդ, ոչ առողջ հասարակություն ունենք․ Մայլիլյան

Նույնիսկ եթե մեր ձայնը լսելի չլինի, անպայման պետք է ձայն հանել, դրա համար էլ այստեղ ենք։ Պարզ էր, որ ես պիտի պաշտպանեի մի մարդու, ով պարզապես իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի։ Բոլոր դեպքերում, ինչ էլ լինի մենք նման մարդկանց պիտի պաշտպանենք։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրոների հետ զրույցում ասաց երգչուհի Աննա Մայիլյանը։ Նշենք,որ դատախազության շենքի դիմաց տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝  արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով։

«Հասկանու՞մ եք՝ ինչ է կատրվում։ Հենց հիմա հավաքվել ենք, որ պաշտպանենք մեր հայրենիքը պաշտպանած մարդուն։ Չի կարելի կալանավերել մարդու, ով կյանքը հանուն հայրենիքի չի խնայել։ Մենք 5000 տղերք ենք կորցրել, 10 հազարից ավելի վիրավորներ, հաշմանդամներ ունենք, էս ամենից հետո իհարկե շատ մարդիկ պիտի դատվեին, բայց չեն դատվում, փոխարենը կալանավորում են Աշոտ Մինասյանի պետ հերոսին։ Ես մարդ եմ, որ տեսել է 90-ականների հաղթանակը, ես ապրել եմ այդ հաղթանակը ու հենց այս մարդկանց շնորհիվ եմ ապրել։

Էս մարդկանց կատարած գործը ինձ համար վեր է ամեն ինչից։ Իհարկե քաղաքական երանգ տեսնում եմ ու կարող եմ ասել, որ զբաղվում են բաներով, որոնք փոխարեն արժեր շատ ավելի կարևոր բաներով զբաղվել։ Մենք ունենք վտանգված հայրենիք, ոչ առողջ հասարակություն։ Այո, մենք այսօր հիվանդ հասարակություն ունենք։ Հասկանու՞մ եք՝ ինչ խնդիրներ են սրանք, հենց նմանատիպ խնդիրներին պիտի արձագանք լինի, այլ ոչ թե առողջական խնդիրներ ունեցող մարդուն բռնեն ու կալանավորեն։ Ու այո, իրենք գիտեն՝ Աշոտ Մինասյանի առողջականի մասին»,- ասաց նա։