Ի պատասխան`պրոֆեսոր էդուարդ Մանուկյանի բաց նամակի
Ի պատասխան` ՊՐՈՖԵՍՐ ԷԴՈՒԱՐԴ ՆՇԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆի բաց նամակի
Թանկագին պրոֆեսոր,
Ընթերցեցի Ձեր հոդվածը «Հրապարակ օրաթերթ»-ում (01 Դեկտեմբեր 2021): Առաջ անցելով ասեմ, ստորագրում եմ Ձեր գրածի տակ: Բայ, մի՞թե գլխի չեք ընկել, թե ինչ է կատարվում հայերիս երբեմնի ՀԱՅՐԵՆՔՈՒՄ, որն իր վերջին շունչն է փչում:
1-ին հարցի մասին. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ: Հարցը Եվլախը գրավելը չէր; Հիմա մենք ականատես ենք, թե ինչպես են добывать անում հակառակորդին: Ազերիներից նեղանալ պետք չէ, նրանք ճիշտ են վարվում: Դուք ասում եք երկաթուղային հանգուցի մասին: Մի Գորիս-Կապան ճանապարհը կաթվածահար է արել Հայաստանը: Որպես կիրթ, թե բարեկիրթ, ԼՏՊ-ն ինչպե՞ս կարող էր դա թույլ տալ: Ապրի ԼՏՊ-ն: Ու, խնդիրը տարածքներ գրավելը չէր, թեպետ դրա մասին ամենօրյա ռեժիմով բարբաջում են ու կանեն թուրքերը: Խնդիրը, գոնե, ՀՀ սահմանների ողջամիտ անցկացումն էր, զիգզագների վերացումը, որն այն ժամանակ հնարավոր էր: Հիմա տեսնում եք, թե ինչ է կատարվում. սեպի նման մխրճվում են ընդհուպ մինչեւ մարդկանց ննջարաններ: Սկզբունքորեն, ճիշտ են անում: Հայերս ննջարաններ էլ չպետք է ունենանք. Խոտի դեզը բավական է…
2-րդ հարցի մասին. 1990 թվականին, Ձեր նշած անձնավորությունը, ով բավական ինտելիգենտ էր, գուցե, ամեն քայլափոխի հարցնում էր` իսկ մենք կարո՞ղ ենք, արդյոք, այսպես անել: Եթե թուրքերը, թաթարները և այլն հարցնեին, մինչ օրս իրենց յուրտաներում կլինեին: Դժվար է ասել, թե դա ինչ-որ կենտրոնի հանձնարարություն է եղել, թեպետ, ժխտել էլ հնարավոր չէ:
3-րդ հարցի մասին. Հեյդար Ալիևը կարողացել է համոզել մեկին, ում համոզել բոլորովին պետք չէր: Իսկ Կազիմիրովն արիստոկրատ անձնավորություն էր: Նույնիսկ, ՌԴ-ի համար դժվարին ժամանակներում այդ երկրի ԱԳ նախարարը մտահոգված է եղել հայերիս մասին: Իհարկե, Հայաստանը կռվող կողմ չի եղել: Վերջերս Պեսկովը լավ արձագանքեց հաբրգած կամ ցնորված Էրդողանին՝ այն մասին, որ ՌԴ-ն կոնֆլիկտի կողմ չէ, որ քո նման բաշիբուզուկի հետ գագաթաժողով կազմակերպի: Դէ, իսկ, այսպես կոչված, մեծ թուրանի մայրաքաղաքը Ռուսաստանում լինելու մասին նրա հայտարարություն-հեգնանքը դիվանագիտական թռիչք կարելի է համարել: ԼՏՊ-ին ինչ-որ տեղերից հասկացրել են, թե պաշտոնը ստանձնել է ու դրանով պետք է սահմանափակվի: Թեպետ հաջորդ նախագահներն էլ չեն փայլել, բայց հետագա ողջ զարգացումների հետագիծը ԼՏՊ-ն էր պլանավորել: Հիշեք, թե ինչ ասաց նա Նիկոլին. Դե, Նիկոլ ջան, հիմա հողերը պետք է հանձնես: Չլսված բան է, որ պետության նախագահի պաշտոնին հասած մեկը ՀԱՅՐԵՆԻՔ-ն անվանի հող:
3-րդ հարցի մասին: Ինչ է, մինչ օրս տեղյակ չե՞ք, որ ՀՀ-ում լավ են ապրում միայն գործակալները, մի խոսքով` սատանային ստորագրություն տվածները; Չգիտես ինչու նրանց մասին Իրանում հիշատակել էր նաև Նիկոլը... Это милое дело, быть агентом…
Հարգելի պրոֆեսոր, գրում եք, թե «Վերջին պատերազմին ՀՀ ռազմական և քաղաքական իշխանության առաջնորդների գաղափարական կնքահայր է հանդիսացել Լ.Տ.Պ.-ն, սակայն հիմա հանդես է գալիս մարգարեի դերում` հայտարարելով, թե՝ «Ես ձեզ չէի ասու՞մ»:
Ընթերցած կլինեք ՀԱԿ-ի 2007 թվականի համագումարում նրա ելույթը: Դա պետությունը կազմաքանդելու ծրագիր էր, որը «հաջողությամբ» իրագործվեց:
Դուք հպարտությամբ, մեկ-մեկ էլ ես, նշում եք Ձեր գիտական կոչումը՝ պրոֆեսոր: Այսօրվա իշխանական բաշիբուզուկները ծաղրի առարկա են դարձնում նման բաները; Բացի դրանից, պրոֆեսորներ եղել են Արշակ, թե Արտաշես թագավորների օրոք, իսկ այժմ…
Հ.Գ. Դուք, հարգելի պրոֆեսոր, հաստատ կհասկանաք, թե նման տողեր գրելն ինչ է, դա պրոֆեսորների, մտավորականների վերջն է. իջնել, ստորանալ, խոսքի արժեքը ոչնչացնել: Հենց դրան են մղում այս անբարոյական զավակները՝ լինեն ահել, թե՝ ջահել:
Հ.Գ. Ի դեպ, հարգելի պրոֆեսոր, ԼՏՊ-ն, ՀՀՇ-ն այսօր իշխանության են: Մինչ այդ եղել են ընդհատակյա իշխանություն և տակից քանդել են հայոց պետությունը: Սրանք մերկապարանոց խոսքեր չեն: Նայեք ՀՀՇ-ի կադրերի, ահել, թե ջահել, տեղաբաշխումներին: Կրկին ի դեպ, ՀՀՇ-ն մնաց անգերազանցելի իր կազմակերպվածությամբ և հայերի պատմական հայրենիքում հայոց պետականության վերացման վճռականությամբ: Թե չէ՝ մոլորյալները մեկ թուրքերին են մեղադրում, մեկ ռուսներին ու էլ չգիտես, թե ում: Անհասկանալի է՝ ԻՆՉՈՒ:
Գագիկ Իշխանի Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, նախկին պրոֆեսոր
Կարծիքներ