Ես արդեն հոգնել եմ ․ Յուրի Խաչատուրով

Ես արդեն հոգնել եմ ․ Յուրի Խաչատուրով

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ։ 

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանում չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

«Մենք չպետք է ստիպված լինեինք այս հարցը բարձրացնել, բայց կարծում եմ, որ հարցը հրատապ պետք է լուծվի», - ասաց Ալումյանը։

Յուրի Խաչատուրովն էլ իր ելույթի ընթացքում նեղսրտեց, առաջարկելով, որ հաջորդ նիստի համար կարգավորված լինեն բոլոր հարցերը։

«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, ու դատական նիստը հետաձգվի», - ասաց Խաչատուրովը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին։