Հայկական խմբերի դեմ իրավական գործընթաց կսկսվի․ ի՞նչ է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ-ն

Հայկական խմբերի դեմ իրավական գործընթաց կսկսվի․ ի՞նչ է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ-ն

Թուրք պաշտոնյաները ենթարկվել են արմատական ​​հայկական խմբերի ճնշմանը․ այդ կապակցությամբ իրավական ընթացակարգ կսկսվի։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, փոխանցում է ԱՊԱ-ն։

«2023 թվականի սեպտեմբերի 29-ին պաշտոնյաները, որոնք մասնակցում էին Թուրքիայում հանրային դիվանագիտության թեմայով համաժողովին, որը համատեղ կազմակերպել էին Աննաբերգի Ժուռնալիստիկայի դպրոցը և Յունուս Էմրեի անվան ինստիտուտը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ենթարկվել են հարձակումների, բանավոր և ֆիզիկական ճնշումների արմատական հայկական խմբերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։