Մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք, եթե մտնենք այդ տրամաբանության մեջ. Փաշինյան

Մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք, եթե մտնենք այդ տրամաբանության մեջ. Փաշինյան

«Ինչո՞վ է կարևոր Ալամթիի հռչակագիրը։ Մենք ասում ենք՝ այս պայմանավորվածությունը նշանակում է, որ  մենք պետք է ոչ թե զրոյից սահման գծենք, այլ պետք է գոյություն ունեցող սահմանները հողի վրա գնանք ու ֆիքսենք»,- Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է. «Եթե հանկարծ մենք մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք խնդիր ունենք մեր սահմանները ֆիքսելու, որովհետև այնտեղ, որտեղ պրոբլեմ ենք ունենում, լուծելի պրոբլեմ է, տեղ-տեղ դժվար լուծելի, բայց լուծելի պրոբլեմ է։ Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։