Պատրաստ եմ մահանալ. հացադուլ՝ կառավարության շենքի դիմաց (Տեսանյութ)

Պատրաստ եմ մահանալ. հացադուլ՝ կառավարության շենքի դիմաց (Տեսանյութ)

Էջմիածնի բնակիչ Հայկ Ավետիսյանը կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա իրականացնողներից մեկն է։

Քաղաքացին պատմում է ,որ Էջմիածնում իր շինանյութի խանութն այս պահին փակվելու վտանգի տակ է։

Հայկ Ավետիսյանի խոսքով՝ միշտ պարտաճանաչ վճարումները կատարել է, սակայն երբ վատացել է եղբոր առողջական վիճակը, բուժման համար գումար է հատկացրել և արդեն պետական տուրքի վճարումները կատարելիս սկսել է մի շարք դժվարությունների հանդիպել։

Քաղաքացին նշում է, որ արդեն մի քանի ժամ է՝ անժամկետ հացադուլ է հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում։