Սխալների հատուցումը մեզ հասնում է ամենաանհարմար պահին

Սխալների հատուցումը մեզ հասնում է ամենաանհարմար պահին

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աստված իմ, ամենազոր Տեր: Խնդրում եմ, լսիր աղոթքս և տուր հոգուս հանգստություն:
Տուր երկրիս մանուկներին խաղաղ քուն, քանզի իրենց ծնողները ժամանակին երեխաների խաղաղ քունը փոխարինեցին փողոցում խորոված անելու հնարավորությամբ և հպարտության մեղքի գավաթներով կենացներ խմելով:

Տուր երկրիս պատանիներին խոհեմություն հասկանալու, որ Մովսես Խորենացին ու Գրիգոր Նարեկացին հավերժ են, իսկ Play Station-ը փոխվում է ամեն տարի:

Տուր երիտասարդությանս իմաստություն, որ գիտակցի, որ իր համար էքզիստենցիալ նշնակություն ունի թշնամական զորքի ներխուժումը Սյունիք և դրանով պետք է լցված լինի իր առօրեան, այլ ոչ թե Մոռգենշտեռնի նոր հիմար երգով:

Տուր հասուններին քաջություն ընդունել սեփական սխալները, քանզի դրանցից փախչել նարավոր չէ: Սխալների հատուցումը մեզ հասնում է ամենաանհարմար պահին և շատ հաճախ դրա զոհը դառնում են մեր երիտասարդները, պատանիներն ու երեխաները:

Արթնացրու ժողովրդիս, դուրս հան խավարից, վերադարձրու ժողովրդիս ԱԶԳ կոչվելու իրավունքը, պահիր ու պահպանիր զինվորիս, բժշկիս, ուսուցչիս, երկիրս ու հավատքս Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս
Ամէն»: