Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2-րդ պլան մղելու գործելաոճի հետ  

Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2-րդ պլան մղելու գործելաոճի հետ  

Կառավարության արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին՝ Մովսես գյուղի ուղղությամբ տեղայակված հայկական սահմանային դիրքերի վրա ադրբեջանական գրոհներից, որոնք վերսկվել են այսօր առավոտյան։

«Ադրբեջանական զինուծի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկվել են։ Դրանց վերսկսմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որում անվերապահ աջակցություն է հայտնվում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայակական տրամաբանությամն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում․ արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական խաղաքարտը՝ իրենց հայտնի պատճառներից ելնելով։ Վարչապետի գնահատմամբ՝ հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու գործելաոճի հետ։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք ունի մարդկային կյանքերի, այդ թվում՝ իր զինվորների կյանքերի նկատմամբ՝ իրենց ուղարկելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը այդպես էլ չմիացավ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։  

«Կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հայրենակիցներին անվերապահ աջակցությունը հայտնել զինվորներին, ՀՀ Զինված ուժերին։