Կացնահարել է մորն ու տատին

Կացնահարել է մորն ու տատին

ՌԴ Սեւաստոպոլ քաղաքի 17 տարեկան բնակիչը քիմիական պրեպարատների ազդեցության տակ կացնահարել է մորն ու տատին։ Նրանք մահացել են տեղում։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, տղան ավելի ուշ հայտարարել է, որ մոր ու տատի մեջ սատանա է տեսել։ Պարբերականի հետ զրույցում քաղաքի մարդու իրավունքների պաշտպան Մարինա Պեսչանսկայան ասել է, որ տղան բազմաթիվ դանակի եւ կացնի հարվածներ է հասցրել երկու կանանց։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան դեպքի վայրում։

Ներկայացվել է մեղադրանք՝ կրկնակի սպանության հատկանիշներով։ Պեսչանսկայան նշել է, որ տղայի ընտանիքը չի եղել բարեկեցիկ։ Մեղադրյալի աթոռին հայտնված դեռահասն էլ թմրանյութեր է օգտագործել։ Նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն։ Նախկինում նա դատված է եղել կողոպուտի եւ գողության դրվագներով։ Այս տարվա փետրվարի վերջին նա կդառնա 18 տարեկան։