Խախտել է հարյուրամյա յուրօրինակ ավանդույթը

Խախտել է հարյուրամյա յուրօրինակ ավանդույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչու տնային կենդանիներ չի պահում եւ այդպիսով խախտել է Սպիտակ տան հարյուրամյա ավանդույթը։

The Independent պարբերականի հետ զրույցի ընթացքում, տեխասյան Էլ-Պասո քաղաքում իր այցի ժամանակ, Թրամփը ասել է, որ ինքը շատ հավանում է գերմանական հովվաշներին, որոնք փայլուն կերպով կարող են հայտնաբերել թմրանյութերը, սակայն եւ հավելել է, որ պարզապես ժամանակ չունի սեփական ընտանի կենդանին ունենալու Սպիտակ տանը։ «Ես դեմ չեմ դրան, նույնիսկ ինձ նաեւ առաջարկել էլ են որ Սպիտակ տանը պահեմ ընտանի կենդանի, օրինակ շուն, ինչը դրական կազդի քաղաքական գործչի իմ կերպարի վրա, սակայն գիտեք, ես դրա ժամանակը չունեմ, եւ հետո, ինչպիսին կերեւամ ես, ասենք շան հետ Սպիտակ տան մարգագետնում զբոսնելիս»,- ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ իր կողմնակիցները իրեն սիրում են նաեւ առանց շան կամ այլ ընտանի կենդանիների։

Նշենք, որ նրանից առաջ շուն չի ունեցել Սպիտակ տանը՝ նախագահ Վիլյամ Մաքքինլին, այն դեպքում, երբ նա էլ ունեցել է թութակներ, աքլորներ ու կատուներ։ Նա նախագահ է եղել 1897-1901 թթ։