ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար

Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաեւ տրամադրվում են ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորություն:  
««Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած եւ թվայնացված միջավայրում: Հետեւաբար, այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ն ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները, նաեւ ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաեւ «X» եւ «Y» սակագնային պլանները, աննախադեպ հնարավորություններ են ընձեռում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից: 
Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետեւյալն են.
* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործավում են հիմնկան ինտերնետ փաթեթի մեգաբայթերը: 
** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:
Ակտիվացման կոդ՝ *208*1800#
Ակտիվացման գին՝ 1800 դրամ/30 օր։