ԱՄՆ-ում տեղի են ունեցել զինավարժություններ՝ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի սցենարով

ԱՄՆ-ում տեղի են ունեցել զինավարժություններ՝ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի սցենարով

Միացյալ Նահանգները անցկացրել են զինավարժություններ այն սցենարով, թե ինչ պետք է անեն, եթե Ռուսաստանը հարվածի միջուկային զենքով։ Այս մասին հայտարարել է Պանտագոնի ներկայացուցիչը։ «Զինավարժությունները սցենարը ներառել է մի իրավիճակ, երբ պատերազմ է ընթանում Ռուսաստանի հետ եւ Մոսկվան որոշել է սահմանափակ օգտագործել միջուկային զենք՝ թույլ հզորության մարտագլխիկով հարվածելով Եվրոպայում գտնվող ՆԱՏՕ-ի օբյեկտին»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ, Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայում կտեղակայի թեւավոր հրթիռներ, բայց ոչ միջուկային, ի պատասխան Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացման համաձայնագրի առ ոչինչ ճանաչման։ Զինավարժությունները տեղի են ունեցել Նեբրասկայի ամերիկյան ռազմաբազայում։