2022 թվականի հոկտեմբերին համաձայնություն են տվել․ բա դրանից հետո անցակետ պիտի տեղադրեին, բա ինչ պիտի անեին

 2022 թվականի հոկտեմբերին համաձայնություն են տվել․ բա դրանից հետո անցակետ պիտի տեղադրեին, բա ինչ պիտի անեին

Մենք մեր սխալներից դասեր չենք քաղել, բայց ես ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև այդ սխալները բացատրելն իրականում քաղաքական վերնախավի խնդիրն է։ Այո, մենք հենց հիմա նոր ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնած ու անցակետ տեղադրելու խնդիրը խոսում է այն մասին, որ կոնկրետ հարց է դրված, որ Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին ցեղասպանեն կամ լավագույն դեպքում նրանց արտագաղթը կազմակերպեն։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Սրա մեղավորությունը մենք նախ պիտի փնտրենք Երևանի իշխանության մեջ։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ Ալիևը հանցագործ է ու իր խնդիրներն է ուզում լուծել, բայց ես նաև գիտեմ, որ ինքը մեր թշնամին է։ Եթե մեր թշնամին է, ապա էլ ինչի՞ վրա ենք զարմանում։ Ես զարմանում եմ փոխարենը Հայաստանի իշխանությունների քայլերից։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնություն են տվել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, բա դրանից հետո բնական էր, որ Ադրբեջանը պիտի անցակետ տեղադրեր։ Այսինքն, հանցագործություն է կատարվել ու այդ հանցագործությունը եղել է այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունը Արցախը համարել է ադրբեջանական»,- հավելեց նա։