Ադրբեջանին սկսել է խիստ անհանգստացնել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը
Ադրբեջանին սկսել է խիստ անհանգստացնել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որը ծանր քրեական պատիժ է նախատեսում Արցախի ինքնորոշման մերժման ու Հայոց Ցեղասպանության նսեմացման համար։ Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական յութուբ և տելեգրամյան ալիքները տարածում են այս լուրը, դիտարկելով նախագիծը որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող վտանգ։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժումը մայիսի 23-ին հայտարարեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին, հիմք ենք ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Սա քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով։
Արցախի ինքնորոշման մերժման ու Հայոց Ցեղասպանության նսեմացման համար նախատեսված քրեական պատիժ սահմանող օրինագծի օգտին 50 000 ստորագրությունը հավաքելու դեպքում այն պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ, իսկ հաջորդ փուլով 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դրվում է Հանրաքեի։
Նախաձեռնության մասին հայտարարելուց հետո դրան արդեն միացել են մեծ թվով անհատներ և կազմակերպություններ, այդ թվում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
Կարծիքներ