Ուզբեկստանը Ղարաբաղում դպրոց է կառուցելու. նվեր ադրբեջանցիներին

Ուզբեկստանը Ղարաբաղում դպրոց է կառուցելու. նվեր ադրբեջանցիներին

Ուզբեկստանն իր օգնությունն է առաջարկել ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ տարածքների ենթակառուցվածքների զարգացման հարցում:

«Ղարաբաղում դպրոց կառուցելու մասին պայմանավորվածություն կա, որը Ուզբեկստանից որպես նվեր կփոխանցվի ադրբեջանական ժողովրդին», - լրագրողների հետ զրույցում ասել է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության տնօրեն Ասաջոն Խոջաևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) պատվիրակության՝ Աղդամ կատարած այցին։

Խոջաևը նշել է, որ մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման հետ կապված: «Այստեղ գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, բացառությամբ մեկ մզկիթի, և ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է դրան ուշադրություն դարձնի», - ասել է նա:

«Այս պահին մենք մասնագետների հետ սահմանում ենք այն օբյեկտների ցուցակը, որոնց վերականգնմանը կմասնակցենք։ Եվ որքանով ինձ է հայտնի, կա համաձայնություն մեկ դպրոցի կառուցման վերաբերյալ, որը Ուզբեկստանից նվեր կփոխանցվի ադրբեջանական ժողովրդին», - նշել է Խոջաևը:

Գործակալության տնօրենն ասել է, որ նման օբյեկտների ցանկը որոշվում ու համաձայնեցվում է, և այդ համագործակցության պտուղները շուտով կերևան: «Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղի հողերի վրա խաղաղություն է եկել», - շեշտել է ուզբեկ պաշտոնյան: