Ինչ ճակատագիր է ունեցել Քոչարյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործը

Ինչ ճակատագիր է ունեցել Քոչարյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործը

Մեղրի «Սիփան 1» ՍՊԸ ոսկու գործարանի նախկին բաժնետեր, նախկին գործարար Ստեփան Սամվելյանը կրկին դիմել է «Հրապարակին»՝ ասելով, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի վերաբերյալ, որը հարուցվել է իր հաղորդման հիման վրա, որևէ տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Սամվելյանը նախկինում պատմել էր, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ է իրականացրել, այդ մասին երկրում իշխանափոխությունից հետո դիմել է ԱԱԾ, որտեղ և գործ է հարուցվել։ Հետագայում մեզ հաջողվեց ճշտել, որ նման գործ իրականում հարուցվել է։ Սամվելյանը մեզ պատմել էր, որ ժամանակին եղել է «Սիփան 1» ոսկու գործարանի փայատեր, որտեղ փայաբաժին է ունեցել նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, վերջինս վաճառել է գործարանը, սակայն Սամվելյանի մասնաբաժինը մինչ օրս չի վերադարձրել։ Սամվելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձի պատվերն էլ է սատցել Արմեն Սարգսյանից, և այդ մասին ևս հայտնել է ԱԱԾ-ին․

«Այն հարցը, որ հիմա ուզում եմ բարձրաձայնել, վերաբերում է ողջ իրավապահ համակարգին՝ ոստիկանությանը, ԱԱԾ, դատախազություն և այլն։ Անկախ նշածս կառույցների աշախատակիցների կրթության աստիճանից, դիպլոմի գույնից, ասեմ նաև, որ այս քայլով ես նպատակ չունեմ արժանանալու որևէ մեկի կարեկցանքին, որևէ մեկի խղճահարությանն ու աջակցությանը։ Ավելի քան 1 տարի դիմել եմ տարբեր տեղեր, սեփական մաշկիս վրա զգացել եմ մի շարք ասացվածքների գոյությունը՝ « Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելն ա կերել», «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» և « Ով՝ էշ, մենք՝ փալան»։ 2019 թվականի մայիսին, արդեն իսկ մերժված լինելով 6-րդ վարչությունից, որ հաղորդում էի ներկայացրել մեզ թալանելու, Սիփան1 ընկերությունում իմ և իմ բարեկամի փայաբաժինները խլելու  վերաբերյալ, ստիպված դիմեցի ԱԱԾ, որտեղ ես նշել եմ, թե ինչն է եղել պատճառ, որ ես չեմ դիմել մինչև հեղափոխություն։ Ըստ այս ճարպիկների՝ իրադրություն է փոխվել, ես էլ ուզում եմ իրադրությունից օգտվել ու շանտաժ անել։ Ստիպված ԱԱԾ-ում բարձարաձայնեցի՝ Քոչարյանի հադեպ իրականացրած մահափորձի վերաբերյալ, ինձ ասացին, որ ստորագրեմ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, բայց 3-րդ օրը տեսնեմ՝ համացանցում արդեն դրվել է, որ ես իրականացրել եմ մահափորձ։ Ես զարմացա, թե դա ո՞ւմ էր ձեռք տալիս, ո՞ւմ ջրաղացին ջուր լցրեցի»։
Մանրամասն՝ տեսանյութում։