Համայնքապետերը՝ կիլոմետրանոց հերթի մեջ (տեսանյութ)

Համայնքապետերը՝ կիլոմետրանոց հերթի մեջ (տեսանյութ)

Քիչ անց սպասվում է վարչապետի հանդիպումը համայնքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Մելիք Ադամյան 1 հասցեում՝ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Դրա համար փողոցում մեծ հերթ էր գոյացել:

Վարչապետի անվտանգության աշխատակիցները հերթով ստուգում էին բոլոր ներս մտնողներին հատուկ սարքի միջոցով: Այդ պատճառով հարյուրավոր գյուղապետեր հերթ էին կանգնել, որ ստուգվեին ու ներս մտնեին:

Հանդիպումը նախատեսված է ժամը 12:00-ին, բայց քանի որ հերթը շատ դանդաղ է առաջ գնում, վստահաբար ավելի ուշ կմեկնարկի:

Ուշագրավ է, որ մարզպետներին հաջողվեց հերթը ճեղքել և արտահերթ մտնել ներս, իսկ գյուղապետերն ու քաղաքապետերը մնացին կիլոմետրանոց հերթում կանգնած: