Աբրահամ Ռուսոյի առեւանգման գործը հասել է դատարան

Աբրահամ Ռուսոյի առեւանգման գործը հասել է դատարան

«Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատել է երգիչ Աբրահամ Ռուսոյին՝ 2004 թվականին առեւանգման առնչությամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Ավելին, ըստ հրապարակման, անհրաժեշտ է եղել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի եւ Գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անմիջական միջնորդությունը, որպեսզի գործը մտնի դատարան։

Այսպես, հունվարին՝ Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին է վերադարձրել երգչին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հետ կապված հարուցված քրեական գործի վեց հատորները՝ պատճառաբանելով, որ գործի նյութերում կան պրոցեսուալ խախտումներ։ Իր հերթին Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, չհամաձայնելով առարկությունների հետ, նամակով դիմել է Գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ Չայկան անձամբ է հաստատել մեղադրական եզրակացությունը։ Այսպիսով գործն ամենամոտ ապագայում արդեն կհանձնվի դատարանին։