Ովքե՞ր են մոլորակի ամենից ազդեցիկ մարդիկ այս տարի՝ ըստ Time-ի

Ովքե՞ր են մոլորակի ամենից ազդեցիկ մարդիկ այս տարի՝ ըստ Time-ի

Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակը՝ ըստ իր վարկածի։ Ամսագրում հատուկ ուշադրություն է դարձվել այն քիչ հայտնի մարդկանց, ովքեր մեծ առաջընթաց ունենալով, արդեն դարձել են հայտնի մարդիկ ողջ աշխարհի մակարդակով։ Նրանց շարքում կան գիտնականներ, գրողներ, խոհարարներ, մարզիկներ, ակտիվիստներ, նույնիսկ տեսախաղերում հաղթածներ։ Այսպես արտիստներից ամենահայտնիներն են Դուեյն Ջոնսոնը, Ռամի Մալիքը, Էմիլիա Կլարկը Մահերշալա Ալին, Արիանա Գրանդեն եւ հարավկորեական BTS խումբը։

Առաջնորդներից այս տարվա ամենից ազդեցիկներն են համարվել Դոնալդ Թրամփը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, բնապահպանական ակտիվիստ Գրետա Տուրենբերգը, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին եւ վենեսուելական ինքնակոչ նախագահ Խուան Գուայդոն։ Տարվա «իկոնաներ» են համարվել Թեյլոր Սվիֆթը, Լեդի Գագան, ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, ռեժիսոր Սպայք Լին եւ այլոք։ Տարվա «տիտաններ» են ճանաչվել ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալահը, բասկետբոլիստ, Լեբրոն Ջեյմսը, «Ֆեյսբուքի» հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը, գոլֆիստ Թայգեր Վուդսը։