Ողբերգական ավտովթար Պորտուգալիայում․ կա 28 զոհ

Ողբերգական ավտովթար Պորտուգալիայում․ կա 28 զոհ

Պորտուգալիայի Մադեյրա կղզում որբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է տեղի Diário de Notícias-ը, վթարը տեղի է ունեցել գերմանացի տուրիստներ տեղափոխող ավտոբուսի հետ։

Զոհվել է 28 մարդ՝ 11 տղամարդ եւ 17 կին։ Վարորդն ու ուղեկցորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։ Այլ մանրամասներ վթարից չեն հաղորդվում։