Ռուսաստանում իշխող ուժը պաշտպանել է Սերգեյ Սոբյանինին՝ որոշում կայացնելով պատգամավոր Լիսակովի դեմ

Ռուսաստանում իշխող ուժը պաշտպանել է Սերգեյ Սոբյանինին՝ որոշում կայացնելով պատգամավոր Լիսակովի դեմ

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆրակցիայի ղեկավարությունը որոշում է կայացրել Պետդումայի Օրենդրության եւ պետականաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Լիսակովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հասցեին արված քննադատության համար։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Դումայում ունեցած իր աղբյուրներին։ Նման քայլով «Եդինայա Ռոսիան» փորձում է ցույց տալ, որ Լիսակովի խոսքերը իր մասնավոր կարծիքն է եւ չի կարող արտացոլել ոչ ֆրակցիայի եւ ոչ էլ կոմիտեի կարծիքը։

Այն, որ Լիսակովին կարող են պաշտոնազրկել, հայտնել էր նաեւ ֆրակցիայի նախագահ Սերգեյ Նեւերովը։ Ռուսական հասարակական-քաղաքական շրջանակներում սակայն այս դրվագը միանշանակ չի ընդունվել։ Շատ փորձագետներ կարծում են, որ հերթական անգամ իշխող ուժը իր «ստրկամտությունն է ցուցաբերում գործադիր իշխանության առաջ»։ Առողջ քաղաքական ուժը կարող էր նույնիսկ աջակցել Լիսակովին եւ բարձրացնել վարկանիշը ընտրողների աչքում կամ էլ լռություն պահպանել, հատկապես, որ Լիսակովի քննադատությունը առանձնապես եղանակ ստեղծող չէր։ Այս մասին հայտնում է RealTribune-ը։