ԵՊՀ 100- ամյակի առթիվ փոխարենը կառուցեն նորը, հակառակը՝ փորձում են վաճառել եղածը. Վիլեն Գայֆեջյան

ԵՊՀ 100- ամյակի առթիվ փոխարենը կառուցեն նորը, հակառակը՝ փորձում են վաճառել եղածը. Վիլեն Գայֆեջյան

«SOS» հաղորդման հեղինակ  Վիլեն Գայֆեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներից մեկը գտնվում է Անտառամուտ գյուղի տարածքում,որը 1967թվ․ անհատույց տրվել է օգտագործման։Տարածքը մոտ 2հա է,շենք շինությունները 6000մ/ք։
Ծաղկաձորի բազայից բացի միակն է,որ սարքված է քարից և գտնվում է բարվոք վիճակում։
Արդեն մոտ 50 տարի է ինչ աշխարհագրագետները այստեղ իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում։Ներառյալ այս տարի շուրջ 100 ուսանող իր պրակտիկան անցկացրել է այստեղ։Պրակտիկաները նախատեսված են ուսումնական պլանով և դրանց չլինելու դեպքում ուղղակի դաշտային որևէ փորձ չեն ունենա ուսանողները համալսարանն ավարտելով:
ԵՊՀ 100ամյակի առթիվ փոխարենը կառուցեն նոր կամ վերականգնեն հին մասնաշենքերը,հակառակը փորձում են վաճառել եղածը։

Ամենազավեշտալին այն է,որ հոգաբարձուների խորհրդի նիստին՝ հարցի քննարկաման ժամանակ խորհրդի նախագան սկզբում պնդում էր,թե ներդրողներ կան,որոնց հետ խոսել է որպեսզի մեծ ներդրումներ անեն,հարցը երկար քննարկելուց եւ Արթուր Աթանեսյանի դիմադրությունից հետո,վերջում ասեց «մի հատ էլ կառավարությունից ճշտեմ,հաստատ ներդրողներ կան թե չէ՞» և հարցը հանեց օրակարգից:
Կարծում եմ նման որոշում կարող էր կայացնել մարդ,ով գնման հետ անմիջական առնչություն ունի: Ինչպես նաև նշեց,որ գումարի մի մասն են տալու համալսարանին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ հսկա անտառամերձ տարածքը իր շենք շինություններով,վաճառվելու է ընդամենը 40.000դոլարով»: