Հաղորդավարը տուն է գնել 400 միլիոնով

Հաղորդավարը տուն է գնել 400 միլիոնով

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը գնել է երկհարկանի առանձնատուն Ռուբյովո-Ուսպենսկի մայրուղու էլիտար տեղամասերից մեկում՝ վճարելով 400 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է Baza լրատվական կայքը։ Առքուվաճառքի գործարքը կնքվել է այս տարվա մարտ ամսին։ Տան մակերեսը 854 քառ մետր է։ Հողամասինը՝ 36 հարյուրերորդական։ Տունն ունի վեց սանհանգույց, սեփական սաունա, լողավազան եւ գարաժ՝ երկու մեքենայի համար։