Սեքսի ժամանակ զույգը ներքեւ է ընկել 9-րդ հարկից

Սեքսի ժամանակ զույգը ներքեւ է ընկել 9-րդ հարկից

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Նեւսկի շրջանում, սեքսի ժամանակ զույգը ներքեւ է ընկել բազմաբնակարանային շենքի իններորդ հարկի։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա»-ն, վկայակոչելով ականատեսների պատմածները։ Տեղի բնակչուհիներից մեկը պատմել է, որ Սոլիդարնոստ պողոտայի վրա գտնվող շենքի լուսամուտից հուլիսի 5-ին ներքեւ է ընկել մի կին եւ մի տղամարդ, ապա՝ հեռուստացույց։ Դեպքի վայրում ժամանած իրավապահները հայտնաբերել են միայն մահացած կնոջ դիակը, իսկ տղամարդը ամենայն հավանականությամբ ողջ է մնացել ու լքել տարածքը։ Քննությունը պարզել է, որ տղամարդն ու կինը լուսամուտագոգին սեքսի ժամանակ են կորցրել հավասարակշռությունն ու ներքեւ ընկել։ Տղամարդու գտնվելու վայրն անհայտ է։ Ներկայումս ոստիկանությունն իրականացնում է քննություն՝ դեպքի մանրմասները պարզելու համար։