Թալիբները գրավել են եւս մեկ զորակայան՝ աֆղանա-տաջիկական սահմանին

Թալիբները գրավել են եւս մեկ զորակայան՝ աֆղանա-տաջիկական սահմանին

Աֆղանստանում «Թալիբան» շարժումը գրավել է եւս մեկ զորակայան՝ Տաջիկստանի հետ սահմանագծին։ Աֆղանական տասնյոթ հոգանոց զորակազմը հարկադրված է եղել նահանջել եւ անցնել Տաջիկստանի տարածք։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դաժան բախումներից հետո, տեղի ժամանակով 12։50-ին աֆղանական զորակազմը փրկվելու համար, ստիպված է եղել նահանտել եւ անցնել Տաջիկստան՝ «Շահրիտուս» անցակետից։ Նշենք, որ հունիսի քսաներկուսին թալիբները գրավել էին «Շերխան-Բանդար» անցակետը, որը 50 կմ հեռու է գտնվում Կունդուզ քաղաքից։