Գրեթե համակերպվել ենք 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի կորստի համատեքստում, թերևս, գրեթե համակերպվել ենք բաքվում պահվող 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ, որոնց մեջ կան ոչ միայն ռազմագերիներ, այլև դասական իմաստով քաղաքական բանտարկյալներ: Սումգայիթի ջարդերի գործերով տուժողների շահերը ադրբեջանի դատարաններում պաշտպանում էր հիրավի համարձակ ու արհեստավարժ փաստաբան երջանկահիշատակ Ռուբեն Սահակյանը:
Անկեղծ՝ վստահ եմ, որ իշխանության մեջ ներգրավված մեր գործընկերները չեն մատնվել անգործության, սակայն հարկ է անհամեմատ առավել թափանցիկ ու թիրախավորված աշխատել, ներգրավել գիտական աշխարհի և քաղաքացիական հասարակության ներուժը: Վերջապես, այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդման հիմքերը այնքան վերացական են, որ հավասարապես կարող են տարածվել ռազմաքաղաքական ցանկացած գործող դերակատարի վրա: Պարզ ասեմ, ոչ ստանդարտ իրավիճակներում լուծումները ևս պետք է լինեն ոչ ստանդարտ, այլապես այս թափանիվը կանգ չի առնի ....»։
Կարծիքներ