Թաքնված բիզնես է ստեղծվում որոշ պաշտոնյաների համար

Թաքնված բիզնես է ստեղծվում որոշ պաշտոնյաների համար

«Եթե ասում եք, որ այս նախագիծը ֆիսկալ նպատակ չի հետապնդում, այդ դեպքում չեք կարողանում բացատրել, թե ինչպե՞ս է ձեր ասած խնդիրը լուծում։ Մեքենայի պահպանության համար օրական վճարը 1600 դրամ սահմանելն արդեն ինքը շատ բարձր է։ Եթե այդ մարդը կարող է արագ մաքսային ձեւակերպումն անել, մեքենան կհանի, կտանի օրը 500-600 դրամով պահպանության կհանձնի»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։

«Հետեւաբար, ձեր բացատրած հիմնավորման տրամաբանության մեջ չի մտնում դա։ Այլ տրամաբանության մեջ կարող է մտնել, օրինակ, թաքնված մի նոր բիզնես եք ուզում ստեղծել տալ որոշ պաշտոնյաների համար։ Ստվերային մի հնարավորություն, որ 5000 դրամ դարձնենք, կողքը առանձին բան կանենք, մի 3000-ով կանեն այդ բիզնեսը։ Այլ տրամաբանություն չկա։ Բայց հաշվարկները, որ հիմա նայում ենք, ավելի շատ սա ունի ֆիսկալ նպատակ, եթե նույնիսկ կոռուպցիա էլ չկա։ Ավելի վատատեսական սցենարով կոռուպցիա էլ, հովանավորչություն էլ կա, եւ առանձին բիզնես միավոր է փորձ արվում ձեւավորել։ Որպեսզի փարատվի այդ կարծիքը, ողջամիտ տրամաբանություն պետք է դրվի։Այս նախագիծը ֆիսկալ նպատակ է հետապնդում»,- նշել է Մինասյանը։