Որոնք են Եվրոպայի ամենաերջանիկ եւ ամենադժբախտ երկրները 

Որոնք են Եվրոպայի ամենաերջանիկ եւ ամենադժբախտ երկրները 

Համաձայն ԵՄ Վիճակագրական գործակալության տվյալների, Ավստրիան համարվում է Եվրոպական Միության անդամ 27 երկրներից ամենից երջանիկը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Ավստրիան «Կյանքի որակի ցուցանիշներ»՝ ԵՄ Վիճակագրական գործակալության ամենամյա զեկույցում 10 հնարավոր միավորներից հավաքել է 7,9 միավոր։ Լեհաստանը, Ֆինլանդիան եւ Ռումինիան հավաքել են 7,7 միավոր եւ երկրորդ տեղում են։ Բուլղարիան ամենավերջին տեղում է՝ հավաքելով 5,6 միավոր։ Իտալիան, Իսպանիան եւ Ֆրանսիան հավաքել են 7,1-ական միավոր։

Գերմանիան համարվել է ԵՄ ամենից դժբախտ երկրների մեկը՝ 6,5 միավորով։ Ցանկը կազմվել է հաշվի առնելով կյանքի որակի հետեւյալ ցուցանիշները՝ կրթական մակարդակ, ընտանիք եւ ֆինանսական կայունություն, հասարակության անդամների՝ սեփական կյանքից գոհ կամ դժգոհ լինելու ցուցիչ։