Աքարը կոչ արել Հայաստանին բացել արխիվները

Աքարը կոչ արել Հայաստանին բացել արխիվները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել Հայաստանին բացել իր արխիվները՝ ուսումնասիրելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ 
Նախարարի խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։

«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք մեր համառ կոչն այս հարցում. Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների առաջ, ընդունի արդյունքները և չանհանգստանա դրա համար»,- ասել է Աքարը։

Նրա խոսքով՝ այս կոչին դեռ պատասխան չի տրվել։

Չնայած դրան, Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում, ասել է Աքարը։