Ինչո՞ւ մինչ այս պահը Տիրան Խաչատրյանն ազատության մեջ չէ

Ինչո՞ւ մինչ այս պահը Տիրան Խաչատրյանն ազատության մեջ չէ

Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Պատճառը՝  հունվարի 11-ի գիշերը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանությունն է, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Այսօր մենք գրել էինք, որ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի միջադեպի գործը Կոտայքի քննչական կոմիտեից տեղափոխվել է Քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գոծերով քննչական վարչություն եւ կքննվի այնտեղ։ Մենք նաև տեղեկացանք, որ ժամեր առաջ Խաչատրյանը հարցաքննվել է: Անդրադառնալով Խաչատրյանի ձերբակալությանը, արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանը՝ Տաթև Արցախը. որն ի դեպ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար կալանավորվել էր, ասաց հետևյալը. 

«Բանակը կազմաքանդող, բանակը ոչնչացնող, Արցախը հանձնող իշխանությունները չեն դադարում պատժել նրանց, ովքեր մեր անվտանգությունն են տարիներով ապահովել: Ամեն կերպ փորձում են վերացնել, գլխատել մեր զինվորականներին: Կոտրեցին գեներալիտետին, կորցրինք Արցախը: Այս իշխանությունները հստակ սցենարով առաջ են շարժվում: Ամեն բան արվում է անձնական վրեժխնդրությունից դրդված ու կապ չունի դիմացինն ով է: Իրավական համակարգը չգիտես ինչի է վերածվել. ամենուր ոչ իրավաչափ ձերբակալություններ են ու Հայաստանը քաղբանտարկյալներով է լցվում: Այսքան քաղբանտարկյալ Հայաստանում երբե՛ք չի եղել: Տիրան Խաչատրյանին քաղաքական հետապնդման են ենթարկում, ինչո՞ւ մինչ այս պահը նա ազատության մեջ չէ: Բանակն ինչքան կարողանում, նսեմացնում են: Մարդիկ ողջ կյանքում զինվորական ֆորմայով հայրենիքին են ծառայել, որ այսօր ինչ-որ մեկը դատի իրենց», - նշում է Տաթևիկ Վիրաբյանը: