Բորիս Բախշիյանն արդարացվեց

Բորիս Բախշիյանն արդարացվեց

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
 
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Իրականում այն ժամանակ ակնհայտ էր, որ դա քաղաքական կալանք է, քանի որ Բախշիյանը կալանքից ազատել էր Աշոտ Մինասյանին` Աշոտ Երկաթին: Այն ժամանակ նրա կալանքը մեծ աղմուկ առաջացրեց դատական համակարգում եւ մեծ թվով դատավորներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան` պահանջելով նրան ազատ արձակել, քանի որ հետապնդումն անօրինական է: Ըստ էության, դատարանը իր այս որոշմամբ հաստատեց այդ իրողությունը: