Կորոնավիրուսը որ մարզերում է տարածված․մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

Կորոնավիրուսը որ մարզերում է տարածված․մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում»։ Այս մասին քիչ առաջ իր տեսաուղերձի միջոցով հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է․ «Կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները։ Ըստ էության՝ մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը։ Պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերծությունը ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել։ Քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում»։