Սիրտը չդիմացա՞վ․ Նեթանյահուին վիրահատել են

Սիրտը չդիմացա՞վ․ Նեթանյահուին վիրահատել են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարեհաջող սրտի վիրահատություն է տարել։
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նշվում է, որ վարչապետին կարդիստիմուլյատոր են տեղադրել։

Վիրահատությունը կատարվել է Թել Հաշոմի «Շեբա» բժշկական կենտրոնում, մանրամասնել են Նեթանյահուհի գրասենյակից։

Բացի այդ, հաղորդվում է, որ Իսրայելի կառավարության ղեկավարն այսօր պետք է դուրս գրվի հիվանդանոցից, սակայն դա կախված կլինի բժիշկների եզրակացություններից։

Հատկանշական է, որ Իսրայելում մի քանի շաբաթ է, ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը՝ մասնավորապես ընդդեմ Նեթանյահուհի, որը հանդես է գալիս դատաիրավական բարեփոխումների առաջարկությամբ։