Դատարանի դիմաց ծեծել են Քոչարյանին դեմ արտահայտվող քաղաքացուն. նրան տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)

Դատարանի դիմաց ծեծել են Քոչարյանին դեմ արտահայտվող քաղաքացուն. նրան տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստից հետո միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի շենքից դուրս՝ ավտոճանապարհին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի երիտասարդի:

Ականատեսները լրագրողներին պատմեցին, որ երտասարդին ծեծել են Ռ.Քոչարյանի աջակիցները այն բանից հետո, երբ նա վանկարկել է «Քոչարյան, հանցագործ»: 

Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդի ոտքն է կոտրվել, հարվածել են աչքերին. նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: 

Մանրամասները՝ տեսանյութում: