Լեհաստանում հրթիռ է ընկել, կան զոհեր․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լեհաստանում հրթիռ է ընկել, կան զոհեր․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը՝ կապված նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետ, ըստ որի՝ երկրի արևելքում «ռուսական արտադրության հրթիռ» է ընկել։

Լեհաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի ամբողջ տարածքի ինտենսիվ ու տևական հրթիռակոծությունների ժամանակ ևս երկու հրթիռ ընկել է Լեհաստանի տարածք, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։