Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետի խորհրդականի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետի խորհրդականի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի խորհրդական Ռիվկա Պալուխի մոտ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Ըստ պարբերականի տեղեկությունների, Պալուխի՝ կորոնավիրուսի առկայության թեստը եղել է դրական։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաեւ Պալուխի կնոջ մոտ։ Պարբերականը նաեւ գրում է, որ Պալուխը Նեթանյահուի հետ վերջին անգամ շփվել է անցյալ հինգշաբթի օրը։ Հանդիպումն անցել է անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ։