Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդների 93 տոկոսը

Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդների 93 տոկոսը

Չինաստանում օրըստօրե կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազում է։ Ըստ այդ երկրի Առողջապահության պետական կոմիտեի տվյալների, ապաքինվել է հիվանդների 93 տոկոսը։

Ըստ վիճակագրության, վիրուսակիրների թիվը 81 470 է, իսկ ապաքինվածների թիվը կազմում է 75 770։ Բուժման փուլում գտնվում է 2396 պացիենտ։