Որոշել են արգելել նոր հյուրանոցների կառուցումը 

Որոշել են արգելել նոր հյուրանոցների կառուցումը 

Նիդերլանդների իշխանությունները որոշում են կայացրել մայրաքաղաք Ամստերդամը դարձնել փակ գոտի նոր հյուրանոցների կառուցման համար, այսինքն՝ նոր հյուրանոցներ չկառուցել։ Որոշումը կայացվել է քաղաքային իշխանությունների կողմից։ Նպատակը, ըստ հայտարարության, քաղաքը հարմարավետ պահելն է վերջինիս մշտական բնակիչների եւ հյուրերի կյանքի եւ գործունեության համար։

Նոր արգելքը տարածվում է ոչ այն հյուրանոցների վրա, որոնք արդեն կառուցման ընթացքի մեջ են եւ գործունեության արտոնություն են ստացել։ Միաժամանակ նաեւ սահմանվել է տարեկան մինչեւ 20 միլիոն տուրիստի թույլատրման սահմանաչափ։ Նոր հյուրանոցների կառուցումը կթույլատրվի մի քանի դեպքերում, երբ հին հյուրանոցն է փակվում, կամ եթե որոշ ցուցանիշներով նորը ավելի լավն է լինելու, քան հինը, կամ եթե շինարարությունը իրականացվելու է քաղաքի պատմական կենտրոնից դուրս։